in

Ռուսաստանի Պետդումայում պահանջում են միջազգային հետախուզում հայտարարել երեխաների հետ փախած «այլասերվածների» նկատմամբ

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ականավոր ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «այլասերված» է անվանել գեյ-զույգին, որը որդեգրել է երեխաների, որն ավելի վաղ լքել էր երկիրը քրեական հետապնդման եւ երեխաներից բաժանվելու վտանգի պատճառով:

«Այս զույգին պետք է միջազգային հետախուզում հայտարարել եւ հետ ուղարկել: Ռուսաստանն իրավունք ունի երեխաներին վերադարձնել արտասահմանից. նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են: Ռուսական օրենսդրությունը, ինչպես եւ այլ երկրների օրենսդրությունը, արգելում է այլասերված հոգեկան հիվանդ զույգերին երեխաներ որդեգրել: Իսկ նրանք պարզապես այլասերված չեն, խաբել են բոլորին, կեղծիք են գործել, խաբել են պետական իշխանության մարմիններին: Պետք է նրանց հետախուզում հայտարարել եւ անմիջապես հետ վերադարձնել», — հայտարարել է 45-ամյա Միլոնովը Մոսկվայի քաղաքային նորությունների գործակալությանը:

Միաժամանակ Միլոնովը արտահայտվել է այն իմաստով, որ «պետք է քրեական պատասխանատվություն սահմանել նրանց հանդեպ, ովքեր այլասերվածներին երեխա է տվել, ովքեր այնտեղ ստորագրել են՝ մունիցիպալ կրթության ղեկավար, թե մեկ ուրիշը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն կասկածում է որդեգրողին եւ նրա զուգընկերոջը նրանում, որ «ոչ ավանդական հարաբերություններ են քարոզում՝ երեխաների մոտ ընտանեկան արժեքների մասին խեղաթյուրված պատկերացումներ ձեւավորելով՝ վնաս հասցնելով նրանց առողջությանը, բարոյական եւ հոգեւոր զարգացմանը»:

Ներկայումս զույգը երեխաների հետ գտնվում է եվրոպական երկրներից մեկում եւ վախենում է վերադառնալ Ռուսաստան:

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվում է փաստաբաններին տրամադրել քննչական գործողությունների նյութերը: Ուժային մարմինները «գրավոր դիմումներին եւ հարցումներին չեն պատասխանում», — պատմել են որդեգրողի շահերը ներկայացնող իրավաբանները:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Բեռլինի կենդանաբանական այգում գեյ-պինգվինների զույգը հայրեր կդառնա

Հետերոսեքսուալները թղթե պայուսակների փոխարեն օգտագործում են պլաստիկ տոպրակներ, որպեսզի «գեյ» չերևան