in

16 հարց հետերոսեքսուալի համար

Հետերոսեքսուալները վստահ են` նրանց ապրելակերպը ամենաճիշտն եւ առողջն է: Այն ամենը, ինչ դուրս է ստանդարտից, անհեթեթություն է, նույնիսկ սրբապղծություն: Նրանք, ովքեր համարձակվում են դուրս գալ ընդունելի վարքագծի հստակ շրջանակից, դառնում են վտարանդիներ:

Ահա հետերոսեքսուալների համար հարցաթերթիկ, որը գրված է անարգ, սխալ սեռական փոքրամասնության կողմից: Եթե դուք նատուրալ եք, փորձեք ազնվորեն պատասխանել՝ ինքներդ ձեր համար՝ 16 պարզ հարցերի: Չի բացառվում, որ դրանից հետո ձեր կյանքում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Իսկ դա նշանակում է, գոնե մի քիչ, բայց կփոխվի դեպի լավը ձեր շրջակա աշխարհը:

  1. Ինչ եք կարծում, ի՞նչն է ձեր հետերոսեքսուալության պատճառը:
  2. Ե՞րբ եւ ինչպե՞ս եք որոշել, որ դուք հետերոսեքսուալ եք:
  3. Հնարավո՞ր է, որ ձեր հետերոսեքսուալությունը ընդամենը փուլ է, որի միջոցով դուք անցնում եք:
  4. Հնարավո՞ր է, որ ձեր հետերոսեքսուալությունը պայմանավորված է ձեր սեռի մարդկանց հանդեպ նեւրոտիկ վախով:
  5. Եթե դուք երբեք չեք քնում ձեր սեռի ներկայացուցչի հետ, հնարավո՞ր է, որ դեզ անհրաժեշտ է լավ տղա սիրեկան կամ աղջիկ սիրուհի:
  6. Ո՞ւմ եք խոստովանել ձեր հետերոսեքսուալ հակումները: Եվ ինչպիսի՞ն էր արձագանքը:
  7. Ինչո՞ւ եք դուք, հետերոսեքսուալներ, միշտ փորձում եք այլ մարդկանց ներքաշել ձեր կողմնորոշման մեջ:
  8. Ինչո՞ւ եք հակված գովազդել ձեր հետերոսեքսուալությունը: Ինչո՞ւ դուք չեք կարող պարզապես լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք եւ լռել դրա մասին:
  9. Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխաները լինեն հետերոսեքսուալ, իմանալով, թե ինչ խնդիրներ են առաջանալու նրանց առջեւ:
  10. Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների, ինչպես նաեւ սեռական կյանքում երեխաների ներգրավվածության մեծ մասը կատարվում է հետերոսեքսուալների կողմից: Արդյո՞ք դուք անվտանգ եք համարում, եթե ձեր երեխայի ուսուցիչները հետերոսեքսուալ է:
  11. Չնայած այն հանգամանքին, որ ամուսնությունները պահպանվում են հասարակության կողմից եւ առաջարկվում են որպես լավագույն գործընկերության մոդել, ամուսնալուծությունների քանակը անշեղորեն աճում է: Ինչո՞ւ են հետերոսեքսուալների միջեւ այդքան քիչ կայուն հարաբերություններ:
  12. Ինչո՞ւ են հետերոսեքսուալներն այդքան ընդգծում սեքսի նշանակությունը իրենց կյանքում:
  13. Երկրի գերբնակեցումը մոտենում է կրիտիկական նշագծին: Ինչպե՞ս մարդկությունը կկարողանար գոյատեւել, եթե բոլորը հետերոսեքսուալ լինեին:
  14. Կարո՞ղ եք վստահել հետերոսեքսուալ հոգեբանին, հավատո՞ւմ եք, որ նա կարող է օբյեկտիվ լինել: Չեք վախենո՞ւմ, որ նա կպարտադրի ձեզ իր սեփական աշխարհայացքը:
  15. Ինչպե՞ս կարող եք լիարժեք մարդ դառնալ, եթե դուք սահմանափակում եք ձեզ բացառիկ հետերոսեքսուալությամբ եւ հրաժարվում եք զարգացնել ձեր բնական, առողջ միասեռական ներուժը:
  16. Ինչպես պարզվել է, երջանիկ հետերոսեքսուալները քիչ են: Մշակվել են հատուկ մեթոդներ, որոնք կարող են օգնել ձեզ փոխվել, եթե դուք իսկապես ցանկանում եք փոխվել: Չե՞ք մտածում փորձել թերապիան հակառակ սեռի հետ սեքսի հանդեպ համառ զզվանք առաջացնելու համար:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Տասնյակ հազարավոր մարդիկ Պրահայում դուրս են եկել ամենամյա գեյ-շքերթի

Բեռլինի կենդանաբանական այգում գեյ-պինգվինների զույգը հայրեր կդառնա