in

Տասնյակ հազարավոր մարդիկ Պրահայում դուրս են եկել ամենամյա գեյ-շքերթի

Անցած շաբաթ Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Prague Pride փառատոնին: Ցուցարարները ծիածանագույն դրոշներ են պահել՝ ցանկացած սեռական կողմնորոշման մարդու իրավունքների պաշտպանության կոչ անելով: Անձրեւոտ եղանակը չխոչընդոտեց տոնին:

Շքերթի ընթացքում հարյուրավոր ոստիկաններ են հերթապահել, հարձակումներ թույլ չտալու համար:

«Պրահա» ռադիոյի ռուսական ծառայությունն ավելացնում է՝ «միջոցառմանը մասնակցել են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ: Նրանց թվում են Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբը եւ ՉՀ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կարլա Շլեխտովան:»

Առաջին Prague Pride-ը տեղի է ունեցել 1970 թվականին ԱՄՆ-ում: Չեխիայում փառատոնն անցկացվում է 2011 թվականից:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

0

Մայլի Սայրուսին նկատել են ծովափին՝ կրքոտ գեղեցկուհու գրկում

16 հարց հետերոսեքսուալի համար