in

Մայլի Սայրուսին նկատել են ծովափին՝ կրքոտ գեղեցկուհու գրկում

0

Երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը (Miley Cyrus) վաղուց չի թաքցնում իր պանսեքսուալությունը: Օրերս, Կոմո կղզու լողափում պապարացիները նրան նկատել են բլոգերուհի Քեյթլին Քարթերի (Kaitlynn Carter) գրկում:

Հետաքրքիր է, որ միայն վերջերս Սայրուսը բաժանվել է ամուսնուց՝ դերասան Լիամ Հեմսվորթի (Liam Hemsworth) հետ: Այժմ, ակնհայտ է, երգչուհին նախընտրում է կանանց:

Instagram սոցիալական ցանցում տեղադրված կադրերում հստակ երեւում է, որ երկու աղջիկներն ոչ միայն կողք կողքի պառկած վայելում են արեւը, այլ նաեւ համբուրվում են միմյանց հետ:

Սայրուսը բազմիցս իր համերաշխությունն է հայտնել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ եւ նույնիսկ դաջվածք է արել ի պաշտպանություն ամուսնության հավասարության: 2015-ին նա առաջին անգամ պատմել է իր պանսեքսուալության մասին՝ «Ես բաց եմ ցանկացած հարաբերությունների համար, եթե դա հակաօրինական չէ»:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ինչու են գեյերը ստիպված կեղծել օրգազմը

Տասնյակ հազարավոր մարդիկ Պրահայում դուրս են եկել ամենամյա գեյ-շքերթի