in

Բեռլինի կենդանաբանական այգում գեյ-պինգվինների զույգը հայրեր կդառնա

Երկու 10-ամյա թագավորական արու պինգվիններին՝ Շկիպերին եւ Պինգին, անցյալ ամիս կենդանաբանական այգու աշխատակիցները ձու են տվել որդեգրելու համար: Այդ ժամանակից ի վեր, նրանք հերթով պաշտպանում են այն այլ պինգվիններից:

«Երկու արու պահում են իրեցն որպես օրինակելի ծնողներ, հերթով թուխս նստելով», — պատմել է կենդանաբանական այգու ներկայացուցիչ Մաքսիմիլիան Յագերը:

Շկիպերն ու Պինգը Համբուրգի Հագենբեկ կենդանաբանական այգուց տեղափոխվել են Բեռլինի կենդանաբանական այգում ապրիլին: Այդ պահից նրանք անբաժան են: Զույգը ձու է ստացել խմբի միակ էգից, որը տարիներ շարունակ փորձում էր, բայց այդպես էլ չկարողացավ թուխս նստել սեփական ձուն, պատմում է Gaytimes.Co.Uk:

«Մենք վստահ չենք, թե արդյոք ձուն բեղմնավորված է», — ասել է Յագերը: Բայց եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա սեպտեմբերին Շկիպերն ու Պինգը պետք է լսեն փոքրիկ թաթիկների թակոցը: Թուխս նստելու համար սովորաբար պահանջվում է մոտ 55 օր:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

16 հարց հետերոսեքսուալի համար

Ռուսաստանի Պետդումայում պահանջում են միջազգային հետախուզում հայտարարել երեխաների հետ փախած «այլասերվածների» նկատմամբ